Ուսը բաց վերնաշապիկ, ուլտրակարճ կիսատաբատ․ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը՝ գրավիչ կերպարում

10:46   11 մարտի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ամառային կերպարում։ Նա կրում է վարդագույն ծաղիկներով սեւ վերնաշապիկ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Լիլին հավաքել է վարսերը, առանց շպարի է։

Օրեր առաջ հրապարակված կադրերում մոդելը բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, սեւ-սպիտակ, վանդակավոր պիջակ։ Լիլին դրանք համադրել էր սեւ երիարաճիտների հետ։ Նա արձակել էր մազերն ու շպարված չէր։ «Արժանիքները, որոնք մենք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում են նաեւ մեզ, մենք նկատում ենք միայն այն, ինչ ունենք ինքներս...»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE