Մարմինն ընդգծող զգեստ, ոճային կոշիկներ․ Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

15:46   10 մարտի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային ու շքեղ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Հռիփսիմեն կրում է սեւ-սպիտակ երանգների համադրությամբ, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ։ Երգչուհին արձակել է գեղեցիկ հարդարված վարսերն ու համահունչ շպար ընտրել։ Բեմական կերպարն ամբողջացնում են ոճային ու նորաձեւ բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երկրպագուները բազում մաղթանքներ ու հաճոյախոսություններ են հղել նրան։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Հռիփսիմեն առօրյա եւ հմայիչ կերպարում էր. կրում էր սեւ կարճ զգեստ, բաճկոն, ցածրակրունկներ։ Վարսերն արձակված էին, առանց շպարի էր։ Երգուհին հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE