«Գեղեցիկ զույգ»․ Աննա Դովլաթյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարները

16:38   10 մարտի, 2020

Աննա Դովլաթյանը, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։

Instagram-ում հրապարակված կադրում ամուսինները, որոնք սպասում են իրենց առաջնեկին, մեղմ գրկախառնված են։ Դավիթը ձեռքը գցել է կնոջ ուսին։ Աննան ոճային հագոստով է։ Նա կրում է բաց երանգի տաբատ, պիջակ, իսկ կերպարն ամբողջացրել է ոճային բերետով եւ փոքրիկ, թրենդային պայուսակով։ Հրապարակմանը կից Աննա գրառում չի կատարել, սակայն երկրպագուներն ակտիվ են գտնվել՝ գրելով․ «Հայաստանի ամենագեղեցիկ զույգը», «Հրաշք զույգ», «Ամենասիրուններ», «Շատ գեղեցիկ զույգ եք»։ «Ինչ լավն եք», - մեկնաբանությունների հատվածում գրել է Մանո Գրիգորյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում։ Նա արձակել էր երկար մազերն, արտահայտիչ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էր ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։



© NEWS.am STYLE