Լիլուի եւ ամուսնու նոր լուսանկարը

11:48   10 մարտի, 2020

Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացնել իր նոր լուսանկարներով, ամուսնու հետ ջերմ հարաբերություններով, որդու առօրյայով: Երգչուհին սոցցանցերում լինելով շատ ակտիվ Instagram-ի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հերթական լուսանկարն է հրապարակել: Այս անգամ երգչուհին ներկայացել է ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ։

Հրապարակված կադրում զույգը կրում է սեւ երանգի հանդերձանք։ Լիլուն արձակել է ալիքավոր վարսերն ու մեղմ շապր ընտրել։ Նրա կերպարն ամբողջացրել են ճերմակ բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրում ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կրում էր սեւ հանդերձանք․ համարձակ բացվածքով տոպ, կիսաշրջազգեստ։ Նրա վարսերն արձակված էին, ընտրել էր վառ շպար։ Երգչուհու գայթակղիչ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները․ ոսկյա ականջօղներ, մանյակ։ Կադրին կից Լիլուն գրել էր․ «Շնորհավոր գարնան առաջին օրը»։ Մեկնաբանությունների հատվածում երկրպագուներն ու հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան եւ շնորհավորել գարնան առաջին օրվա կապակցությամբ։



© NEWS.am STYLE