«Սկսվեցին արեւոտ օրերը»․ Անելյա Գուբրյանը ներկայացել է քնքուշ կերպարում

17:36   10 մարտի, 2020

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային քնքուշ կերպարը։

Instagram-ում հրապարակված կադրերում մոդելը կրում է ջինսե տաբատ, գունավոր պատկերով սեւ շապիկ, կաշվե բաճկոն։ Անելյան արձակել է վարսերը, մեղմ շապր ընտրել։ Կերպարն ամբոջացնում են արեւային ակնոցն ու աքսեսուարները․ ականջօղեր, մատանի։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Սկսվեցին արեւոտ օրերը»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրում մոդելը կրում էր ճարմակ, ձմեռային, տաք սվիտեր։ Նա մեղմ շպարով էր, վարսերն արձակված էին։ Կադրին կից Անելյան գրառում չէր կատարել, սակայն հեշթեգերում նշել էր․ «Սիրեք, շատ սիրեք»։

Գլխավոր լուսանկարը՝ elevon_photo-ի



© NEWS.am STYLE