«Rammstein» խմբի մենակատարը` Չեռնոբիլի լքված կարուսելի վրա

15:16   10 մարտի, 2020

Rammstein խմբի հայտնի մենակատար Թիլ Լինդեմանն իր հյուրախաղերի ժամանակ զբոսնել է կարուսելի վրա՝ լքված քաղաքում: Տեսանյութը հայտնվել է Instagram-ում #Chernobyl հեշթեգով:

Օտարման գոտում զբոսաշրջիկներին չի կարելի դիպչել կենցաղի առարկաներին, այսինքն՝ Լինդեմանը խախտել է գլխավոր կանոնը։  Սեւ-սպիտակ մռայլ տեսահոլովակում երաժիշտը չարագուշակ կերպով սուլում է իր երգերից մեկի մեղեդին։

Ուրվական քաղաքը երաժիշտը որոշել է այցելել Կիեւում համերգից հետո ։

Հարկ է նշել, որ 1986թ. վթարից հետո, երբ պայթել է ատոմակայանի էներգաբլոկը, ստեղծվել է օտարման գոտի, որտեղ մինչ օրս արգելված է դիպչել այնտեղ գտնվող առարկաներին:



© NEWS.am STYLE