16:10 10 մարտի, 2020Coachella երաժշտական փառատոնը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի բռնկման պատճառով, գրում է The Sun-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին: Փառատոնը որոշել են չեղարկել կորոնավիրուսով վարակման դեպքերի գրանցումից հետո Կալիֆոռնիայի նահանգի Ռիվերսայդ շրջանում, որտեղ փառատոնն ավանդաբար անցկացվում է:

Ենթադրվում է, որ միջոցառումը կտեղափոխվի 2020 թվականի հոկտեմբեր։ Դեռ չեղարկման պաշտոնական հաստատում չկա։ 2020 թվականին փառատոնին պետք է ելույթ ունենար ռուսական «Լենինգրադ» ռոք խումբը՝ Սերգեյ Շնուրովի գլխավորությամբ, գրում է Gazeta.ru-ն։