Հակագովազդ․ ինչու Քայլի Ջենները չի օգտագործում սեփական ապրանքանիշի քսուքը

10:16   11 մարտի, 2020

Մոդել Քայլի Ջենները գործարկել է Kylie Cosmetics նոր շարքը՝ Kylie Skin-ը։ Այն ունի միջոցներ դեմքի եւ մարմնի մաշկի համար՝ սկսած $10-ից, իսկ արեւապաշտպան միջոցը՝ SPF-ը՝ 30-ով, ինչն էլ դարձել է երկրպագուների վրդովմունքի պատճառ:

Աստղն Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որում օգտագործում է SPF-ն՝ «wear your sunscreen» գրառմամբ (օգտագործիր արեւապաշտպան քսուքը)։ Բայց երկրպագուները տեսել են, որ նա օգտվում է ոչ թե սեփական ապրանքանիշի արտադրանքով, այլ ուրիշ՝ Banana Boat Ultra Sport Sunscreen Spray–ից New Formula-ից SPF 50+-ով։  Բացի այդ, այն արժե ընդամենը $10:

Լուսանկարին կից մեկնաբանություններից ամենաշատ լայքերի արժանացել է «Gf why [ are not ] you wear Kylie skin sunscreen^» (ինչու դու չես օգտագործում քո սեփական բրենդի արեւայրուքի դեմ միջոցը») մեկնաբանությունը։ Քայլին պատասխանել է, որ ինքը հեռացել է քաղաքից եւ նրա մայրն այլ միջոց չի ունեցել։ Բայց երկրպագուներին դա չի հանգստացրել։ Kylie Skin բրենդի  SPF նոր միջոցի գովազդն այնքան էլ հաջող չի ստացվել։



© NEWS.am STYLE