«Հրաշք»․ Սիրուշոյի ամառային կերպարը

11:48   11 մարտի, 2020

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Իր Instagram-ում սիրված երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Սիրուշոն կրում է ամառային գեղեցիկ զգեստ, սեւ երանգի ժակետ։ Կերպարը համադրել է զարդերի եւ արեւային ակնոցի հետ։ Երգչուհին հրապարակմանը կի գրել է․ «Տարբեր հանդիպումների ժամանակ հպարտորեն կրում եմ մեր նոր հավաքածուի օղերը»։ Սիրուշոյի երկրպագուները եւս անմասն չեն մնացել ւ մեկնաբանությունների հատվածում գրել են․ «Գեղեցկություն», «Սիրուն», «Հրաշք», «Գեղեցկուհի», «Շքեղ», «Քնքուշ աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակած կադրում երգչուհին ներկայացել էր ինքնաթիռից։ Սիրուշոն կրում էր սեւ եւ սպիտակի համադրությամբ վերնաշապիկ։ Նա արձակել էր վարսերն ու նվազագույն շպար ընտրել։ Երգչուհին դիմակով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր ոճային ու նորաձեւ արեւային ակնոցը։ Կադրին կից նա գրել էր․ «Մեկնում ենք Դուբայ, որտեղ մեզ սպասում են տարբեր երկրներից ժամանած գործընկերներ հանդիպումների ու նկարահանումների համար։

Չենք մոռանում պաշտպանվել վիրուսներից))», - գրել էր երգչուհին, ապա հավելել՝ #Coronovirus #Covid19 հեշթեգերը։



© NEWS.am STYLE