Սլացիկ ոտքեր․ Շպռոտը՝ մարմինն ընդգրկող զգեստով

19:34   11 մարտի, 2020

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է գրավիչ կերպարում։ Շպռոտը կադրում կրում է մարմնագույն, մարմինն ընգրկող, ամառային զգեստ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր հայրիկի հետ։ Շպռոտը փոքրիկ երեխա էր, գտնվում էր հայրիկի գրկում։ Ընտանեկան լուսանկարին կից երգչուհին գրել էր․ «Ես եւ հայրիկս Մոսկվայում»։



© NEWS.am STYLE