12:37 11 մարտի, 2020Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:
View this post on Instagram
Անահիտ Սիմոնյանը նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է սեքսուալ ու կրքոտ կերպարում։ Նա կրում է երկարափեշ զգեստ, որը դեկոլտեի եւ ոտքերի հատվածում ունի համարձակ բացվածք։ Երգչուհին վառ շպարով է, արձակել է վարսերը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ երգչուհին պատասխանել էր հետեւորդների հարցրերին։ Օգտարերերից մեկն Անահիտ Սիմոնյանից հետաքրքրվել էր՝ արդյոք նա տեղափոխվել է ԱՄՆ, ինչին երգչուհին բացասական պատասխան է տվել։ Երգչուհին լուսանկար էր հրապարակել, որն արվել էր գիշերային քաղաքի ֆոնին եւ որում ոճային կերպարում էր։ Անահիտ Սիմոնյանը կարճ, սեւ զգեստ էր կրում, նույն գույնի պիջակ։ Նա սեւ երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, արձակել մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։
Գլխավոր լուսանկարը՝ @vahestep-ի