Անուշիկ Ալավերդյանի եւ դստեր լուսանկարները՝ երեւանյան զբոսանքից

16:14   11 մարտի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր՝ Մայայի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին եւ դուստրը միանման հագուստով են․ ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, երկար վերարկու, սպորտային կոշիկներ։ Հրապարակմանը կից երգչուհին դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին գրել է․ «Առաջին անգամ է, որ միանման ենք հագնվել։ Ով կգուշակի ինչ ա ասում Մայան սենց դեմքով»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր ջինսե տաբատ, սեւ երանգի բլուզ, վանդակավոր վերարկու, իսկ կերպարում ամբողջացնում էին երկարաճիտներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին կատակով գրել էր․ «Էսօր ծնունդ էի ,հազիվ նոր նկար ունեցա»։ 



© NEWS.am STYLE