Մարտիրոսյանն ու  Սլեպակովը նոր շոու են թողարկում

14:37   11 մարտի, 2020

Comedy Club կատակերգական շոուի գեղարվեստական ղեկավար եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը մանրամասներ է ներկայացրել երգիչ եւ երաժիշտ Սեմյոն Սլեպակովի հետ նոր շոուի նախապատրաստման մասին։ Այս մասին նա պատմել է «Яндекс.Эфире»-ի Սոֆիկո Շեվարդնաձեի «Просто о сложном» թոք-շոուի ժամանակ։

Картинки по запросу "мартиросян шеварднадзе"

«Մենք ուզում ենք երաժիշտներ հրավիրել ստուդիա եւ ասում ենք․ «Հիմա մեկ ժամվա ընթացքում մենք Սեմյոնի հետ կյանքիդ ամենալավ հիթը կգրենք։ Երգ, որն ուղղակի կփայթեցնի բոլորին»», - որոշ մանրամասնել բացահայտել է Գարիկը։

Շոումենի խոսքով՝ հանդիսատեսը կկարողանա հետեւել հրավիրված կատարողների համար ապագա հիթի ստեղծման յուրաքանչյուր փուլին:

Картинки по запросу "мартиросян"

«Սա ստեղծագործական հրաշք է․ մենք ցանկանում ենք իրապես ցույց տալ, թե ինչպես ենք գրում բառեր, երաժշտություն, ինչպես ենք կատարում գործիքավորումը», - ասել է Մարտիրոսյանը: Ցավոք, նա դեռ չի հստակեցրել, թե երաժիշտներից ում է ծրագրում հրավիրել նոր շոուին, նրա թողարկման ժամկետները նույնպես չի հստակեցրել: Փոխարենը նշել է միտումը. այսօրվա դրությամբ հենց բլոգինգի ձեւաչափը ժողովրդականություն է վայելում հումորիստների շրջանում: «Այժմ թրենդում բլոգերի հումորն է»։ 

Այն, որ շոուն հայտնի է լինելու, կասկած չունենք։



© NEWS.am STYLE