ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Հարվի Վայնշտեյնը ցանկացել է սպանել Ջենիֆեր Էնիսթոնին

16:36   11 մարտի, 2020

 ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դատական գործի նյութերից, այդ թվում՝ էլեկտրոնային նամակով նա սպառնացել է սպանել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին, հաղորդում է Mirror-ը:

Картинки по запросу "харви вайнштейн getty images"

 «Ջեն Էնիսթոնը պետք է սպանվի», — գրել է նա իր ներկայացուցչին ուղղված նամակում:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ պրոդյուսերը, որին 2017 թվականից դատում են սեռական ոտնձգությունների մեղադրանքներով, որոշել է, որ Ջենիֆեր Էնիսթոնը նույնպես գանգատներով դիմել է իրավապահ մարմիններին: Դերասանուհու ներկայացուցիչը հերքել է այդ տեղեկությունը։

«Նա երբեք նրան բավականաչափ մոտ չի մոտեցել, որպեսզի նույնիսկ դիպչի», — հայտարարության մեջ մեկնաբանել է նա: - Ջենիֆերը ոչ մի անգամ մենակ չի եղել նրա հետ։  Մենք այդ էլեկտրոնային նամակի մասին ոչինչ չգիտենք, քանի որ մեզ չեն ուղարկել»։

Картинки по запросу "getty images jennifer aniston"

Դերասանուհին պատմել է, որ ծանոթ է պրոդյուսերին եւ ստիպված է եղել հանդուրժել նրա լկտի պահվածքը, սակայն նրա դեմ ոչ մի մեղադրանք չունի: «Ես հիշում եմ, որ նստած էի Քլայվ Օուենի եւ մեր պրոդյուսերների հետ սեղանի շուրջ, իմ ընկերներից մեկը նստած էր կողքիս։ Այդ ժամանակ Վայնշտեյնը մոտեցավ սեղանին եւ հրամայեց ընկերոջս կանգնել։ «Տեր Աստված»: Իմ ընկերը ստիպված էր վեր կենալ եւ շարժվել, իսկ Հարվին նստեց կողքիս։ Դա ահավոր խոզի վարք էր», - ասում էր Էնիսթոնը։



© NEWS.am STYLE