Հայաստանի զինանշանը կրծքին․ ամերիկացի ռեփերը զարմացրել է հագուստին առկա տարրով

17:11   11 մարտի, 2020

Ամերիկացի հայտնի ռեփեր Soulja Boy-ը (ԴեԱնդրե Ուեյ) հարցազրույց է տվել Նյու Յորքի Power 105.1 ռադիոյի Breakfast Club ծրագրում:

Soulja Boy երաժիշտը ստուդիայում հայտնվել է Gucci ապրանքանիշի սեւ բաճկոնով, որի կրծքի հատվածում պատկերված է եղել Հայաստանի զինանշանը։ Ռեփերի լուսանկարը հրապարակվել է նրա Instagram-ում։

Картинки по запросу

Ավելի վաղ ռեփերն արդեն հայտնվել էր Gucci սպորտային սպիտակ կոստյումով, որի վրա հենց կրծքին պատկերված էր Հայաստանի զինանշանը։ Նշենք, որ բաճկոնի վրա կան այլ երկրների զինանշանների պատկերներ, որը լավ մարքեթինգային քայլ է, որպեսզի արտադրանքը վաճառվի տարբեր երկրներում: Gucci նորաձեւության տան սպորտային հավաքածուի պատկանելության վրա նշվում է նաեւ սպիտակ շրջագիծ՝ համապատասխան սիմվոլիկայով։  Ընդհանրապես, Instagram-ում դերասանի գրեթե բոլոր լուսանկարները նման են այս բրենդի գովազդին եւ այս հագուստը մեծամասամբ հարմարեցված է անհատական պատվերի համար:

Картинки по запросу

Soulja Boy-ն ԱՄՆ-ի ամենահայտնի ռեփերներից է։ 2007 թվականի սեպտեմբերին նրա «Crank That (Soulja Boy)» սինգլը զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը։  Սա Soulja Boy-ին դարձրեց ամենաերիտասարդներից մեկը, որը հասավ Hot 100-ի առաջին հորիզոնականին: 2017 թվականի դրությամբ թրեքը վաճառվել է ավելի քան 5.000.000 տպաքանակով ԱՄՆ-ի տարածքում։



© NEWS.am STYLE