Մերի Հակոբյանը՝ նվազագույն շպարով

22:31   11 մարտի, 2020

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ավտոմեքենայի մեջ։ Նա նվազագույն շպարով է, արձակել է վարսերը։ Կրում է սեւ բլուզ։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել, սակայն երկրպագուներից մեկը գրել է․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մերին ներկայացել էր քնքուշ կերպարում։ Դերասանուհին կրում էր վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Մերիի կերպարն ամբողջացնում էր փոքրիկ, ոճային պայուսակը։ Երկրպագուները բավականին ակտիվ էին գտնվել՝ գրելով․ «Նուրբ եւ էլեգանտ»,«Սիրուն»։



© NEWS.am STYLE