«Ես միշտ միայնակ կլինեմ». Սելենա Գոմեսը պատմել է իր վախի մասին

11:17   12 մարտի, 2020

Հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը, որն այժմ ակտիվորեն զբաղվում է իր կարիերայով, մանրամասներ է հայտնել անձնական կյանքից եւ խոստովանել՝ արդյոք հարաբերություններ ունի, թե ոչ, հայտնում է People-ը։

Картинки по запросу

Վերջերս տված հարցազրույցներից մեկում խոսելով նոր ալբոմի եւ գլխավոր երգի՝ «Rare»-ի մասին, Գոմեսը հայտնել է իր վախերի մասին։ Պարզվում է՝ երգչուհին խուճապի աստիճանի վախենում է, որ առհավետ միայնակ կմնա։

«Պատահում է՝ երբ արթնանում եմ, անհանգստություն եմ զգում. ինձ թվում է, թե ես առհավետ միայնակ եմ մնացել։ Սկսում եմ հանգստացնել ինձ եւ 15 րոպե անց համոզվում եմ, որ յուրաքանչյուր մարդ երկրում իր երկրորդ կեսն ունի»,- պատմել է երգչուհին։

Картинки по запросу "селена гомес instagram"

27-ամյա Սելենա Գոմեսը պատմել է, որ ամբողջ կյանքի ընթացքում ստիպված է եղել պայքարել «սեփական արժանապատվության զգացման» եւ ինքնավստահության պահպանման համար։

«Ժամանակի ընթացքում եւ տարիքի հետ ավելի լավ է լինում, բայց ես միշտ աշխատելու եմ դրա վրա։ Ես իրավունք ունեմ ցուցադրել այն, ինչ ցանկանում եմ եւ խոսել նրա մասին, ինչի մասին ուզում եմ»,- հայտարարել է արտիստը։



© NEWS.am STYLE