Ոճային ու առանց շպարի. Շողեր Թովմասյանի լուսանկարը

10:39   12 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում շոումեն Գրիշա Աղախանյանի կինը պատկերված է մեքենայի ֆոնին։ Դերասանուհին կաշվե տաբատ է կրում, ասիմետրիկ կտրվածքով բլուզ եւ կաշվե բաճկոն։ Նա շպարված չէ, արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել ոճային ակնոցով։

Օրերս հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը խորը բացվածքով, ատլասե, սեւ-սպիտակ զգեստ էր կրում, սեւ պիջակ։ Նա արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Շողերը հմայիչ կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցով։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE