Անաստասիա Ռեշետովան պատմել է որդու համար առաջին դայակի հետ կապված անհաջող փորձի մասին

12:11   12 մարտի, 2020

Մոդել Անաստասիա Ռեշետովան, որը վերջերս լույս աշխարհ է բերել Տիմատիի որդուն, պատմել է դայակի ընտրության հարցում բարդությունների մասին։ Պարզվում է՝ կինը երեխայի նկատմամբ հոգ է տարել այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարել։

«Մեր առաջին դայակը չափազանց շատ բան էր իր վրա վերցում եւ երեխայի մասին հոգ էր տանում ըստ  իր եւ ոչ թե իմ համոզմունքների։ Իմ անփորձության պատճառով (նա իմ առաջին երեխան է) սկզբում ես կույր էի ու միամիտ։ Ավելի ուշ իմ մայրական բնազդն ամեն ինչ իր տեղը դրեց։ Ես արագ գիտակցեցի, որ դայակը չպետք է փոխարինի մորը եւ իմ կարծիքը նրա համար պետք է առաջնահերթ լինի»,- իր կարծիքն է արտահայտել Ռեշետովան։

Анастасия Решетова выгнала няню сына

Երիտասարդ մայրիկը նաեւ կիսվել է դայակի ընտրության հարցում իր հնարքներով։ Ռեշետովայի խոսքով՝ նախ հարկավոր է ստուգել թեկնածուի ինքնակենսագրականում նշված ամբողջ տեղեկատվության իսկությունը եւ մեկ ամսվա փորձաշրջան սահմանել։ Անաստասիան կարծում է, որ միայն այդ կերպ է հնարավոր տեսնել՝ ինչպիսին է մարդը։

«Ես առավելագույնս երկար ժամանակ եմ անցկացնում Ռատմիրի հետ եւ ընդ որում, գիտեմ, որ ցանկացած դեպքում մարդ ունեմ, որի հետ նրան կարող եմ հանգիստ թողնել։ Ես ձգտում եմ ամեն ինչ ինքս անել՝ կերակրել, հագցնել, քնեցնել, բայց եթե ես պետք է դուրս գամ, ես դա անում եմ հանգիստ սրտոբ»,- նշել է մոդելը։

Картинки по запросу "решетова няня"

Ռատմիրիր ներկայիս դայակի համար Անսաստասիան իրենց տնից ոչ հեռու գտնվող բնակարան է վարձել, որպեսզի կինը կարողանա առաջին իսկ զանգի դեպքում նրանց մոտ գալ։



© NEWS.am STYLE