Միլա Յովովիչի դուստրը նոր «Փիթեր Փեն»-ում կխաղա գլխավոր դերը

13:16   12 մարտի, 2020

Դերասանուհի Միլա Յովովիչի դուստրը որոշել է գնալ մայրիկի հետքերով։ Կինոաստղը պատմել է, որ 12-ամյա Էվեր Գաբո Յովովիչը դեր է ստացել երկու ֆիլմում՝ սուպերհերոսների մասին մարտաֆիլմում եւ Փիթեր Փենի մասին գրքերի դիսնեյյան էկրանավորման մեջ։

«Պատրաստվեք դիմավորել նոր Սեւ այրու։ Վերջապես մենք կարող ենք պատմել Էվերի գաղտնի նախագծերի մասին»,- Instagram-յան էջում գրել է Միլան՝ հրապարակելով Variety-ի նյութը, որում նշվում է նրա դստեր մասին։

Յովովիչը հրապարակմամբ հայտնել է, որ Էվերն արդեն իսկ մարմնավորել է Marvel-ի սուպերհերոս Նատաշա Ռոմանոֆին (Սեւ այրի)։ Բացի այդ՝ նա կկատարի գլխավոր դերը «Փիթեր եւ Վենդի» ֆիլմում։

Картинки по запросу

«Մենք այնքան ենք հպարտանում մեր դստերով։ Էվերը հինգ տարեկանից ցանկանում էր խաղալ, նա շատ ժամանակ, ուշադրություն եւ էներգիա է ներդրել իր երազանքերի իրականացման համար»,- գրել է Յովովիչը։



© NEWS.am STYLE