Ջուդ Լոուի դուստրը պայուսակների հավաքածու է թողարկել

16:45   12 մարտի, 2020

Ջուդ Լոուի եւ Սեդի Ֆրոսթ Այրիսի դուստրն ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն գրավում է նորաձեւության ոլորտը։ 2017թ.-ին նա դարձել է Burberry-ի կոսմետիկայի շարքի դեմքը եւ նկարահանվել Lacoste-ի, Miu Miu-ի եւ Calvin Klein Jeans-ի գովազդային արշավներում։ Իսկ այս սեզոնին Այրիսն առաջին անգամ պոդիում է բարձրացել Փարիզում նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Ջուդ Լոուի դուստրը մասնակցել է Miu Miu-ի ցուցադրությանը։

Картинки по запросу "iris law bags"

Իսկ հիմա Այրիսը պայուսակների հավաքածու է թողարկել Mulberry-ի հետ համատեղ (բրիտանական ամենահայտնի ապրանքանիշերից մեկը)։ Sunset Vibes համագործակցության կազմում 4 մոդել է ներառված։



© NEWS.am STYLE