Տիմատին մեկնաբանել է սկանդալը Ջիգանի ընտանիքում

18:36   12 մարտի, 2020

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ջիգանի աստղային, թվում էր՝ իդեալական ընտանիքի շուրջ սկանդալ սկանդալները չեն հանդարտվում։ Ռեփերը երկրպագուներին հայտնի էր որպես սիրող ամուսին ու հայր, իսկ վերջին շրջանում հասցրել է բազմաթիվ անգամներ շոկի ենթարկել երկրպագուներին։ Ամեն ինչ սկսվել է տարօրինակ բովանդակությունից, որը հայտնվել է երաժիշտի Instagram-յան էջում չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուց եւ Օքսանա Սամոյլովային ծեծի ենթարկելու մասին լուրերից անմիջապես հետո։ Այդ պատմությունը հանգիստ չի տալիս երկրպագուներին, եւ շատերը որոշել են հարցնել Ռուսաստանի ամենահայտնի հիփ-հոթ կատարողներից մեկի՝ Տիմատիի կարծիքը։

Картинки по запросу

«Տիմա, մեկնաբանիր Ջիգանի հետ կապված դեպքը»,- խնդրել են հետեւորդները՝ հեգնանքով նրա վիճակը «հետծննդյան դեպրեսիա» անվանելով։ «Աստված նրան առողջություն տա»,- կարճ մեկնաբանել է Տիմատին։

Ջիգանն այժմ բուժում է ստանում նարկոլոգիական կլինիկայում, եւ թվում է՝ իրեն ավելի լավ է զգում։ Սակայն ըստ ամենայնի՝ նա առհավետ ձեռքից բաց է թողել նախկին կյանքը։



© NEWS.am STYLE