19:16 6 օգոստոսի, 201355-ամյա Շերոն Սթոունը հրաշալի կազմվածք ունի: Հոլիվուդի աստղը մասնակցել է ABC հեռուստաալիքի Jimmy Kimmel Live's շոուին եւ պատմել Իտալիայում հանգստի ու աշխատանքի, ինչպես նաեւ Անգլիայի թագուհուն հանդիպելու մասին:


Սթոունը հանդիպել է Եղիսաբեթ 2-րդին եւ հուզմունքից չի կարողացել ողջույնի խոսք ասել, քանի որ աչքերը չռած նայել է թագուհուն: Դերասանուհու խոսքով, ինքը շփոթվել է, քանի որ պարզվել է՝ թագուհին շատ հաճելի անձնավորություն է: Հանդիպման ժամանակ Սթոունը նաեւ անհարմար դրության մեջ է ընկել: Թագուհու հետ զրուցելիս Հոլիվուդի աստղը նկատել է, որ իր երեխան ննջել է, իսկ Եղիսաբեթ 2-րդը զարմացած նրան է նայում:
Շերոնի խոսքով, Անգլիայի թագուհին իրեն խնդրել է ցույց տալ «Հիմնական բնազդ» ֆիլմից «ոտքերը խաչելու» տեխնիկան
Հիշեցնենք, որ Սթոունը Իտալիայում նկարահանվում էր Un Ragazzo D'Oro («Ոսկե տղան») ֆիլմում: Նկարահանումներից ազատ ժամանակ Շերոնը նավով զբոսնում էր: Ամենահաս լրագրողները հոլիվուդյան աստղին «բռնել էին» անծանոթ երիտասարդի հետ: Ըստ լրատվամիջոցների, վերջին լուսանկարները վկայում են, որ երիտասարդն աստղի նոր հետաքրքրությունն է: