«Little Big» խումբը ներկայացրել է «Uno» երգի տեսահոլովակը, որով հանդես կգա «Եվրատեսիլ»-ում

10:12   13 մարտի, 2020

Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում տեղի է ունեցել «Uno» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որով «Little Big» խումբը Ռուսաստանը կներկայացնի Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ 2020» մրցույթին։

«Вечерний Ургант» հաղորդման եթերին մասնակիցները ներկա չեն եղել։ Հեռուստահաղորդավարը ոչ մի կերպ չի մեկնաբանել «Little Big»-ի երգը։

Ավելի վաղ համացանցում 15 վայրկյան տեւողությամբ հատված էր հայտնվել կոմպոզիցիայից, սակայն խմբի մենակատար Սաֆյա Տայուրսկայան հերքել էր, թե այն առնչություն ունի մրցույթին։ YouTube-յան՝ քիչ հայտնի ալիքում հրապարակված հոլովակը կոչվում էր «Little Big «UNO» (Official Audio) Eurovision 2020 Russia»։

Картинки по запросу

Այն մասին, որ «Եվրատեսիլ 2020»-ին Ռուսաստանը կներկայացնի «Little Big» խումբը, հայտնի է դարձել մարտի 2-ին։ Խմբի առաջնորդ Իլյա «Իլյիչ» Պրուսիկինը նշել էր, որ չէր սպասում, որ իրեն ու իր խմբին այդպիսի հնարավորություն կտրվի։



© NEWS.am STYLE