Էվա Խաչատրյանի լուսանկարը մարզասրահից

10:41   13 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է մարզասրահում։ Հմայիչ դերասանուհին սպորտային սեւ տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Էվան հավաքել է մազերը, նվազագույն շպարով է եւ սպորտային կոշիկներ է կրում։ «Մարզվելու ժամանակ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակած կադրում Էվան առօրյա կերպարում էր․ նա ուսերը բաց, ամառային, սեւ շապիկ էր կրում, մոխրագույն ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացրել էին երկարաճիտները։ Դերասանուհին վարսերը հավաքել էր, վառ շրթներկ ընտրել։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել։

Գլխավոր լուսանկարը՝ @swagsttyle



© NEWS.am STYLE