Հմայիչ. Իննա Խոջամիրյանի լուսանկարը

12:39   13 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Իննան արձակել է մազերը եւ արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ոճային կերպարում էր։ Նա սպիտակ վերնաշապիկ էր կրում, ջինսե տաբատ։ Իննայի կերպարն ամբողջացնում էինն լայնեզր գլխարկն ու աքսեսուարները՝ գոտին, թեւնոցներն ու վզնոցը։ Դերասանուհին նախապատվություն էր տվել վառ շպարին. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։



© NEWS.am STYLE