«Մեր զբոսանքների, գարնանային, ուրախ լուսանկարների շարքերը սկսվեցին». Անուշիկ Ալավերդյանի լուսանկարը

14:07   13 մարտի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, սեւ բլուզ, սեւ-սպիտակ ժակետ։ Երիտասարդ մայրիկը սպիտակ երկարաճիտ կոշիկներ է կրում, կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակով։ Նա արձակել է մազերը եւ նուրբ շպարով է։ «Մեր զբոսանքների, գարնանային, ուրախ լուսանկարների շարքերը սկսվեցին»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին եւ դուստրը միանման հագուստով էին՝ ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, երկար վերարկու, սպորտային կոշիկներ։ Հրապարակմանը կից երգչուհին, դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին, գրել էր․ «Առաջին անգամ է, որ միանման ենք հագնվել։ Ո՞վ կգուշակի՝ ինչ ա ասում Մայան սենց դեմքով»։



© NEWS.am STYLE