Եվգենի Պետրոսյանի սափրված ոտքերն ու Բրուխունովայի լողազգեստը. կատակերգուն օգնականի հետ հանգստանում է Դուբայում

16:08   13 մարտի, 2020

Եվգենի Պետրոսյանը հանգստի է մեկնել սիրելիի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Վերջերս նրանք մեկնել են Արաբական Միացյան Էմիրություններ եւ այժմ ճանապարհորդությունից լուսանկարներ են հրապարակում, միայն թե առայժմ առանձին-առանձին։

Татьяна исполнился 31 год

Կատակերգուն նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Կադրում նա նստած է լողափին, կրում է սպիտակ վերնաշապիկ։ Մեկնաբանություններում դերասանը նշել է, որ իր նախկին լուսանկարի քննադատությունից հետո (դրանում նա պատկերված էր մերկ գոտկատեղով) այժմ արեւայրուք է ընդունում հագուստով։

Петросяна на отдыхе сопровождает Татьяна Брухунова

«Մի քանի ակտիվ օգտատերեր ինձ հանդիմանեցին նրա համար, որ ես լողափին մերկացրել եմ մարմնիս վերին հատվածը։ Իբրեւ թե նրանք երբեք այդպիսի անճոռնիություն չեն տեսնել։ Նրանց ազնիվ հոգին հանգստացնելու համար հայտնում եմ, որ այսօր, ըստ հրահանգների, արեւայրուք եմ ընդունում վերնաշապիկով»,- հայտարերել է Պետրոսյանը՝ մերկացնելով սափրված ոտքերը։

Կորոնավիրուսի պանդեմիայի թեժ պահին Դուբայ ուղեւորությունը նվիրված է Տատյանայի ծննդյանը։ «Ես 31 տարեկան եմ, եւ ես երջանիկ եմ»,- Instagram-ում գրել է Բրուխունովան։

Петросяна на отдыхе сопровождает Татьяна Брухунова

Հոբեյլյարն անկեղծ լուսանկար է հրապարակել։ Նա լուսանկարվել է ռուս դիզայներ Նատալյա Յաիմչիկի հեղինակած սեւ լողազգեստով։ Այդ մոդելի արժեքը կազմում է մոտ 350 դոլար։ Արտիստի կինը լուսանկարվել է՝ ավազին պառկած ծղոտե գլխարկով ու մուգ ակնոցով։



© NEWS.am STYLE