Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսը կապի է դուրս եկել եւ նոր լուսանկար հրապարակել

14:26   13 մարտի, 2020

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը, որը կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հոտ հիվանդացել է կորոնավիրոսով, երկրպագուներին ակտիվորեն հայտնում է առողջական վիճակի մասին։

Instagram-յան էջում Հենքսը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ հետ եւ հայտնել է իրենց վիճակի մասին։ Դերասանի խոսքով՝ ինքն ու Ռիտան այժմ մեկուսացված են։

Картинки по запросу

«Ողջույն, ընկերներ։ Ռիտա Ուիլսոնն ու ես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այդքան լավ հոգ են տանում մեր մասին։ Մեզ մոտ COVID-19 է հայտնաբերվել, եւ մենք մեկուսացման մեջ ենք, որպեսզի հիվանդությունն ավելի չտարածվի։ Կան մարդիկ, որոնց դեպքում դա կարող է շատ լուրջ հիվանդության հանգեցնել։ Հիշեք, ոչ անկախ ներկայիս իրադարձություններից՝ բեյսբոլում լաց չեն լինում»,- գրել է Թոմը՝ հավելելով, որ վիրուսի դեմ պայքարի համար մարդիկ պետք է հետեւեն բժիշկների եւ փորձագետների խորհուրդներին։



© NEWS.am STYLE