Համացանցում հայտնվել է Սարիկ Անդրեասյանի «Гудбай, Америка» ֆիլմի թրեյլերը Նագիեւի եւ Թոխատյանի մասնակցությամբ

17:12   13 մարտի, 2020

YouTube-ում հրապարակվել է Սարիկ Անդերասյանի «Гудбай, Америка!» կատակերգական դրամայի թրեյլերը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Դմիտրի Նագիեւն ու Հրանտ Թոխատյանը։

Ֆիլմը հիմնված է ռուսների իրական պատմությունների հիման վրա, որոնք ԱՄՆ են տեղափոխվել։ Նրանք ցանկանում են մոռանալ իրենց արմատների մասին, սակայն գրեթե ոչ ոքի մոտ դա չի ստացվում։

«Ի՞նչ մարդ ենք մենք։ Ռուսաստանից հեռացել ենք, իսկ այն մեզանից՝ ոչ»,- ասում է Նագիեւի հերոսը։

Գլխավոր դերերը կատարում են Վլադիմիր Յագլիչը, Յուրի Ստոյանովը, Հրանտ Թոխատյանը, Լյանկա Գրիուն, Նադեժդա Միխալկովան եւ ուրիշներ։

Ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է։ Նա նկարահանել է նաեւ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երկարաշարժ» (2016), «Պաշտպաններ» (2017), «Չներվածը» (2018) եւ այլն։

Картинки по запросу

«Гудбай, Америка!» ժապավենը կինոթատրոններում կլինի ապրիլի 23-ին։



© NEWS.am STYLE