«Հետեւում ենք զարգացումներին...». Սիրուշո

16:35   13 մարտի, 2020

Երգչուհի Սիրուշոն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է հայրիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։ «Հետեւում ենք զարգացումներին...»,- ընտանեկան լուսանկարն այսպես է մեկնաբանել սիրված երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում, վառ գույնի պիջակ։ Սիրուշոն արձակել էր մազերը եւ արեւային ակնոց էր կրում։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղ։ «Վերջին նկարահանման օրը Դուբայում եւ թռիչք։ Թռիչքից առաջ եւս մեկ նկարահանում ունենք»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE