Hugo Boss-ը թողարկել է 100%-անոց էկոլոգիապես մաքուր կոստյում

23:12   13 մարտի, 2020

Hugo Boss-ի նոր հավաքածուում կան կոստյումներ, որոնք լիովին պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից: Ամեն բան զարդարել է PETA կազմակերպության լոգոտիպը, որը պաշտպանում է կենդանիների իրավունքները։

hugo-boss-wool-free-suit.jpg

«Hugo Boss-ն առաջին աշխարհահռչակ պրեմիում ապրանքանիշն է, որը սկսել է տղամարդկանց հագուստ արտադրել cruelty-free տեխնոլոգիայով», — նորաձեւության տան հետ համագործակցությունը մեկնաբանել է PETA-ի ներկայացուցիչ Հարոլդ Ուլմանը։ Ավելի վաղ տղամարդկանց կոստյումները պատրաստված էին մետաքսից, բրդից եւ այլ կենդանական նյութերից: Hugo Boss-ի նոր կոստյումները հասանելի են բեժ, մուգ կապույտ եւ սեւ գույնի ապրանքանիշի կայքում:

PETA-ի Vegan լոգոտիպին արժանացած նորաձեւ բրենդների ցանկում են նաեւ Topshop եւ Esprit ընկերությունները։

Լուսանկարը՝ Blueprint



© NEWS.am STYLE