Ալինա Մարտիրոսյանի նուրբ կերպարը

23:39   13 մարտի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է բաց վարդագույն երանգի բլուզ։ Ալինան հավաքել է վարսերն ու մեղմ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Ըստ սոցիալական կայքում արված արված նշման՝ լուսանկարն արվել էր Սեւանում։ Զույգը մեղմ գրկախառմված էր ու ձմեռային կերպարում։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին սրտիկի տեսքով սմայլիկներ էր օգտագործել։



© NEWS.am STYLE