Ժիզել Բունդխենը էքստրեմալ դեկոլտեով հագուստով զարդարել է ամերիկյան ամսագրի շապիկը

11:16   14 մարտի, 2020

Բրազիլացի մոդել Ժիզել Բունդխենը մասնակցել է ամերիկյան ամսագրի համար նախատեսված զգացմունքային ֆոտոշարքին։ Գեղեցիկ բնության ֆոնին աստղը նկարահանվել է համարձակ կերպարներով։

Ամսագրի շապիկի համար Ժիզելը լուսանկարվել է ամառային ճերմակ զգեստով։ Victoria's Secret-ի նախկին հրեշտակին լուսանկարել են ծառի տակ հանգստի ժամանակ։  Բունդխենը եւս մեկ ուրախ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հիփիի կերպարում՝ վառ երանգի շապիկով, որի տակից ներքնազգեստ չի հագել։

Բրազիլացի սուպերմոդելը ներկայացել է նաեւ թափանցիկ գործվածքից տպավորիչ զգեստով եւ երկարաճիտ կոշիկներով: Խորը դեկոլտեն առանձնացրել է Ժիզելի գեղեցիկ կրծքավանդակը։

Բունդխենը կերպարանք է ընդունել նաեւ համարձակ բացվածքով կանաչ ցանց զգեստով։ Աստղն ընդունել է սեքսուալ կեցվածք՝ ցույց տալով գեղեցիկ եւ գրավիչ կազմվածքը։

Երկրպագուները հիացել են Marie Claire-ի համար Ժիզելի լուսանկարներով։ «Ոգեշնչող», «Մուսան», «Այս բրազիլուհին մոլորակի ամենագեղեցիկ կինն է», «Շատ սեքսուալ», — մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը:

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE