«Չեմ կարողանում թեստ հանձնել». Հայդի Քլումի մոտ առկա են կորոնավիրուսի գլխավոր ախտանշանները

13:11   14 մարտի, 2020

Հայդի Քլումը լրջորեն մտահոգված է իր առողջությամբ։ Թոփ մոդելը «Ամերիկան տաղանդներ է փնտրում» շոուի նկարահանումների համար գտնվում է Կալիֆոռնիայում։  Նկարահանումից հետո Հայդին իրեն վատ է զգացել, նրա մոտ առաջացել է տենդ, հազ եւ մրսածություն՝ կորոնավիրուսի գլխավոր ախտանշանները։  Մոդելը հասկանում էր, որ չի կարող դուրս գալ աշխատանքի, քանի որ հակառակ դեպքում վտանգի կենթարկի այլ մարդկանց։

Այնուամենայնիվ, Քլումի վիրուսի թեստը չի ստացվել, նա դիմել է երկու տարբեր բժիշկների, որոնց մոտ պարզապես թեստեր չեն եղել: Արդյունքում Հայդին մնացել է տանը՝ չիմանալով, թե ինչով է հիվանդ։  Այս մասին մոդելն ինքը պատմել է իր սոցցանցերում։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE