«Կրակոտ աշակերտուհի»․ Ջենիֆեր Լոպեսը նոր կերպարով հիացրել է տղամարդկանց

15:16   14 մարտի, 2020

50-ամյա երգչուհին եւ դերասանուհին ապացուցել է, որ ժամանակը նրա վրա չի ազդում։ Ջենիֆեր Լոպեսը նոր ֆոտոշարքի ժամանակ փորձել է երիտասարդական հանդերձանքը։

Աստղը հանդես է եկել նորաձեւ հագուստով՝ գործած ժակետ, կապույտ երանգի պատռված ջինս:

Վառ աքսեսուարը՝ սեւ մեծ գոտին հրաշալի կերպով լրացրել է կերպարը։ Ջենիֆերը կրում է նաեւ օրիգինալ ականջօղեր, որոնք զարդարել են նրա անունով մակագրությունը։ 

Ջեյ Լոն գեղեցիկ դիմահարդարմամբ է, որն ընդգծել է իր աչքերը եւ շուրթերը։ Նա արձակել է երկար մազերը՝ հավաքելով մի մասը։ Վարսահարդարումը նրան էլ ավելի է երիտասարդեցրել։  Նման կերպարով «Մերկապարուհիները» ֆիլմի աստղը երկրպագուներից մեկին հիշեցրել է ուսանողուհու, իսկ մյուսներին՝ նույնիսկ աշակերտուհու։

«Դուք ավագ դպրոցի աշակերտու եք նման», «Կրակոտ ուսանողուհի», «Առավելագույնը 23 տարեկանի տեսք ունեք», «Ինչպես եք դա անում», «Աշխարհի ամենագեղեցիկ կինը», «50-ում նման տեսք ունենալը հանցագործություն է», «Առանց մոգության անհնար է», «Ես սիրահարված եմ այս հայացքին», «Ինչպիսի գեղեցիկ դիմահարդարում», «Ինչպես միշտ զարմանալի տեսք ունեք», — մեկնաբանություններում գրել են Լոպեսի հիացած հետեւորդները։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE