Disney-ը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է խաղարկային ֆիլմերի արտադրությունը

16:09   14 մարտի, 2020

Disney ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել խաղարկային ֆիլմերի արտադրությունը` նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, հայտնում է CNBC հեռուստաալիքը:

Ներկայում Disney-ի ֆիլմերի նկարահանման հարթակներում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն հայտնաբերվել, որոշումը կայացվել է նկարահանող խմբերի անդամների պաշտպանության նպատակով, ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դադարեցվել են «Ջրահարսը», «Տանը մենակ» եւ «Փիթեր Պենը» ֆիլմերի նկարահանումները:

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր Փարիզում եւ Ֆլորիդայի նահանգում Disney World-ի եւ Disneyland-ի այգիների փակման մասին:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE