Ջուդ Լոուն վեցերորդ անգամ հայր կդառնա

20:18   14 մարտի, 2020

Վերջերս պապարացիները կարողացել են բրիտանացի դերասան Ջուդ Լոուին զբոսանքի ժամանակ նկարահանել իր կնոջ՝ Ֆիլիպա Քոենի հետ։ Կադրերում հստակ երեւում է աղջկա կլորացած որովայնը, ինչը վկայում է այն մասին, որ շուտով դերասանի ընտանիքում համալրում տեղի կունենա: Լոուի համար դա կլինի վեցերորդ երեխան, իսկ նրա 33-ամյա կնոջ համար՝ առաջինը։  Daily Telegraph-ին վերջերս տված հարցազրույցում 47-ամյա դերասանը խոստովանել է, որ իրեն հավասարապես հետաքրքիր է շփվել, ինչպես իր չափահաս երեխաների, այնպես էլ փոքրիկների, եւ ինքը պատրաստ է եւս մեկ երեխա ունենալ:

Հիշեցնենք, որ Ֆիլիպայի հետ դերասանը հարաբերությունները սկսել է 2015թ․-ից, իսկ անցած տարվա մայիսին ամուսնացել է։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE