«Խնդրում եմ զգույշ եղեք եւ պահպանեք մինիմալ հիգենիայի կանոնները»․ Հասմիկ Խոջյան

21:31   14 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դիմակով է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին մեքենայի մեջ է, կրում է դիմակ։ Հրապարակմանը կից նա դիմել է իր հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրելով․ «Վախենու՞մ եք, կրու՞մ եք դիմակներ։ Խնդրում եմ զգույշ եղեք եւ պահպանեք մինիմալ հիգենիայի կանոնները»։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին երկարափեշ ամառային զգեստով էր։  Հասմիկը պառկած էր ավազների մեջ, ձեռքն ուղղել դեպի վեր։ Նրա հետեւորդները մեկնաբանությունների հատվածում բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Գրավիչ», «Գեղեցկուհի», «Սիրուն», «Հեքիաթային», «Հմայիչ», «Գերող»։



© NEWS.am STYLE