Դիանա Գրիգորյանը ներկայացել է նուրբ կերպարում

22:43   14 մարտի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Instagram-ում հրապարակված կադրում Դիանան կրում է ուսը բաց երանգի կոստյում։ Նա արձակել է վարսերն ու դիմագծերն ընդգծող նուրբ շպար։ Դիանայի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրում Դիանան կրում էր խորը բացվածքով, մարմնագույն երանգի, երեկոյան զգեստ։ Նա մեղմ շպարով էր, արձակված վարսերով։ Դիանայի կերպարն ամբողջացնում էին մեծ ու երկար ականջօղերը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Լռությունն է կնոջ զարդը…»։



© NEWS.am STYLE