Կլորիկացած փորիկով Աննա Դովլաթյանը՝ գարնանային քնքուշ կերպարում

17:27   15 մարտի, 2020

Աննա Դովլաթյանը, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրում Աննան տեսախցիկին կողքով է կանգնած, ինչն էլ ընդգծել է նրա կլորիկացած փորիկը։ Աննան կրում է զոլավոր, սպիտակ երանգի պիջակ, ինչն էլ հաջող համադրել է ոճային ու նորաձեւ գոտի պայուսակի հետ։ Աննան գեղեցիկ բանտով հավաքել է վարսերն ու նուրբ շպար ընտրել։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սեւ հագուստ էր կրում եւ նույն գույնի պիջակ։ Նա արձակել էր մազերը, զոլավոր գլխարկ ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ժամացույց եւ վզնոց։



© NEWS.am STYLE