«Տարբերվող»․ Մարինկա Խաչատրյանը գունառատ ֆոտոշարքից կադրեր է հրապարակել

19:33   15 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ գունառատ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում Մարինկայի պարանոցը, դեմքը, ձեռքերը ներկված են տարբեր գույնի ներկերով։ Նրա վարսերը ետ են հավաքված, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Մարինկան անգլերերն լեզվով գրել է․ «Առանց գույների գեղեցկություն չկա»։

Հետեւորդները եւս անմասն չեն մնացել եւ կադրերին կից մեկնաբանությունների հատվածում գրել են․ «Տարբերվող», «Գժվելու», «Խելահեղ գեղեցկություն», «Օիգինալ», «Սուպեր», «Ամենագեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վառ շպար էր ընտրել։ Մարինկա Խաչատրյանը արձակել էր մազերը, վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ակնոց եւ ժամացույց։ «Ժպտացեք… ժպտացի՞ք»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 

Լուսանկարները՝ @sonyaikk @infini_production



© NEWS.am STYLE