Նոր «Բեթմենի» նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով

23:26   15 մարտի, 2020

Ամերիկյան Warner Bros. Կինոստուդիան երկու շաբաթով դադարեցրել է «Բեթմենի» շարունակության նկարահանումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

«Warner Bros.-ը կդադարեցնի «Բեթմեն» գեղարվեստական ֆիլմի արտադրությունը երկու շաբաթով՝ այսօրվանից սկսած», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նման որոշում է կայացվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կապակցությամբ:

Ֆիլմի նկարահանումները հունվարի վերջից տեղի են ունեցել Լոնդոնում։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE