Սպիտակ դիետա

18:18   21 մարտի, 2020

Այս դիետայի հիմքում ոչ կամ քիչ յուղալի կաթնամթերքն է։ Սննդակարգին ճիշտ հետեւելու դեպքում հնարավոր կլինի մեկ շաբաթում նիհարել 5կգ։ Առաջին հերթին հարկավոր է չխախտել մի քանի կանոններ՝

1. Անհրաժեշտ է ընտրել կաթնամթերք, որի յուղայնությունը 4 տոկոսը չի գերազանցի

2. Թթու մրգեր ուտել չի կարելի: Թույլարտված են խնձորը, բանանը, տանձը, դեղձը, մի բուռ սալորաչիր կամ չամիչ

3. Սնունդ ընդունելուց առաջ միշտ խմել մի բաժակ չգազավորված հանքային ջուր

Նախաճաշ

1 բաժակ (125գ) յոգուրտ՝ 4 տոկոսը չգերազանցող յուղայնությամբ

1 միրգ

Թեյ մեղրով (20գ) կամ կաթով սուրճ 

Ճաշ

1 եփած ձու

Աղցան (վարունգ, լոլիկ) ոչ յուղոտ յոգուրտով

Կամ 100 գ կաթնաշոռ մրգերով

Մի բաժակ կեֆիր

Հետճաշիկ

Ջրով կամ յուղազրկված կաթով պատրաստված շիլա (նախընտրելի է վարսակաշիլա, բայց ուրիշ տեսակի էլ կարելի է, միայն թե ոչ հացահատիկից կամ մանրաձավարից)՝ 100 գրամ

Ոչ յուղոտ կաթնաշոռ – 125 գրամ

Մի բաժակ յուղազրկված կաթ

Ընթրիք

1 միրգ

1 ոչ քաղցր յոգուրտ՝ 4 տոկոսը չգերազանցող յուղայնությամբ - 125 գրամ

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE