Վերականգնումից հետո Ջիգանին բաց են թողել նարկոկլինիկայից

11:12   16 մարտի, 2020

Ռեփեր Ջիգանը, կարծես, ավարտել է բուժումը Ֆլորիդայի նարկոլոգիական կլինիկայում, ուր ընդամենը մեկ շաբաթ է ացնակցրել եւ տուն մեկնել։ Համենայն դեպս, Օքսանա Սամոյլովայի ամուսնուն բաց են թողել վերականգնողական կենտրոնից։ Այդ մասին նա անձամբ է հայտնել հետեւորդներին՝ Stories բաժնում տեսանյութ հրապարակելով, որն արվել է ավտոմեքենայում։ Կադրում արտիստն ինչ-որ տեղ է գնում՝ ծխախոտը բերանին։

Ջիգանը չի հստակեցրել՝ ինչու է դուրս եկել բժշկական հաստատությունից եւ առհասարակ ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը, սակայն օգտատերերը ենթադրել են, որ ռեփերի վերականգնումն ավարտին է մոտեցել, եւ նա վերադառնում է ընտանիքի մոտ։ Առավել եւս, որ վերջերս Սամոյլովան հայտարարել է, որ ոչ մի պատրաստվում դուրս անել ամուսնուն եւ զրկել ծնողական իրավունքներից, այլ պատրաստվում է ամբողջ ուժերով նրան օգնել դուրս գալ փորձանքից։

Ջիգանի այս կարճ բուժումն արդարացված է, քանի որ էլիտար Seaside Palm Beach  կլինիկայում մնալը բավական մեծ գումար արժե, եւ այնտեղ մեկ շաբաթ անցկացնելու համար արտիստը մոտավորապես 1,5 մլն ռուբլի է ծախսել։

Картинки по запросу

Ի դեպ, տարբեր տեղեկություններ էին պտտվում, թե ինչու է Ջիգանը կլինիկայում հայտնվել։ Ասում էին՝ արտիստը ձեռք է բարձրացրել կնոջ ու երեխաների վրա։ Սակայն Օքսանա Սամոյլովան հերքել է այդ վարկածը։

Աղբյուրը՝ 7 дней



© NEWS.am STYLE