Նուրբ ու հմայիչ. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

10:47   16 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը, բաց գույնի գլխազարդ ընտրել։ Մարինկան, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, արտահայտիչ շպար է ընտրել՝ ընդգծելով շուրթերը։

Ավելի վաղ դերասանուհին կադրեր էր հրապարակել գունառատ ֆոտոշարքից։ Մարինկան արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Մեկնաբանությունների հատվածում Մարինկան անգլերերնով գրել էր․ «Առանց գույների գեղեցկություն չկա»։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել դերասանուհուն. «Տարբերվող», «Գժվելու», «Խելահեղ գեղեցկություն», «Օիգինալ», «Սուպեր», «Ամենագեղեցիկ»։



© NEWS.am STYLE