Ջուսը՝ գրավիչ կերպարում

15:45   16 մարտի, 2020

Երգչուհի Ջուսը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին սեւ վերնաշապիկ է կրում, որը համադրել է վառ բաճկոնի հետ։ Նա արձակել է մազերն ու վառ շպար ընտրել. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին խորը լանջաբացվածքով հագուստ էր կրում։ Նա այն համադրել էր սեւ, երկարաճիտ կոշիկների հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE