«Ես չեմ կարող մեկուսանալ իմ սիրելի զբաղմունքներից». Լիա Զախարյան

13:41   16 մարտի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, բլուզ։ Նա սեւ գույնի երկարաճիտ կոշիկներ է ընտրել, արձակել է մազերն ու սպորտային գլխարկ է կրում։ «Մեկուսացո՞ւմ։ Ես չեմ կարող մեկուսանալ իմ սիրելի զբաղմունքներից»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր խորը բացվածքով ծաղկավոր զգեստ։ Նա մեղմ շպարով էր, արձակած վարսերով։ Հրապարակմանը կից Լիան ռուսերեն լեզվով գրել էր․ «Մարդուն ծիծաղ է հարկավոր, ինչպես ծաղկին արեւի լույս»։



© NEWS.am STYLE