Հասմիկ Խոջյանը՝ գարնանային կերպարում

22:39   16 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, վառ գունի պիջակ։ Հասմիկ Խոջյանը սեւ գոտի է ընտրել, արձակել մազերը, կերպարն ամբողջացրել վառ շպարով։ «…Ինչպես ուզել ես՝ էդպես էլ արել եմ։ Չկամ։ Բայց քանի եկել ես՝ ասա՝ ինձ կյանքից ջնջելով, ունեցածդ կորցնելով մի բան գտա՞ր, Ու, եթե գտար․․․ Գտածդ ինձ կորցնելուն արժե՞ր․․․ Սյուե Սեւադա»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մեքենայի մեջ էր, կրում էր դիմակ։ Հրապարակմանը կից նա դիմել էր իր հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրելով․ «Վախենո՞ւմ եք, կրո՞ւմ եք դիմակներ։ Խնդրում եմ զգույշ եղեք եւ պահպանեք մինիմալ հիգիենիայի կանոնները»։



© NEWS.am STYLE