Պայուսակ խաղողի կոթերից եւ զգեստ օրգանական բամբակից. H&M-ը նոր էկո-հավաքածու ունի

20:31   16 մարտի, 2020

H&M-ն ապրանքանիշերից մեկն է, որը հոգ է տանում էկոլոգիայի մասին։ 2013թ.-ից ընկերության բոլոր խանութներում ակցիա է գործում. անպետք հագուստը կարող եք հանձնել վերամշակման եւ զեղչի կտրոն ստանալ։ Բացի այդ՝ ապրանքանիշը յուրաքանյուր տարի նոր էկո-հավաքածուներ է թողարկում։ Եվ այս սեզոնին H&M-ն արդեն ներկայացրել է գարուն-ամառ 2020 Conscious Exclusive հավաքածուն։

Դրանում ներառված են թեթեւ զգեստներ, բլուզներ եւ ջինս՝  պատրաստված 100 տոկոս չներկված, օրգանական բամբակից։ Մեզ հատկապես դուր է եկել Vegea նյութից պայուսակը, որը ստեղծվել է խաղողի կեղեւներից եւ կոթերից։ Ի դեպ, հավաքածուն վաճառքի կհանվի արդեն մարտի 26-ից։



© NEWS.am STYLE